Առանձնատների Վերանորոգում

Առանձնատների Վերանորոգում

Առանձնատների Վերանորոգում Երևանում

Մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը առանձնատան վերանորոգումն է: Մենք աշխատում ենք այս ոլորտում շուրջ 7 տարի: Այսպիսով որոնք են առանձնատան վերանորոգումն առանձնահատկությունները: Առանձնատան վերանորոգումը կամ նորի կառուցումը առավել բարդ աշխատանքների տեսակին է դասվում, պահանջելով ոչ միայն շինարարների լավ աշխատանք, այլ նաև կատարյալ նախագծման և ծրագրման աշխատանքներ:

Այս ուղղությամբ մասնագիտացված ինժեների առկայությունը թույլ կտա նախապես պլանավորել պրոեկտը, որտեղ հաշվարկված են բոլոր մանրուքները, ներառված են բոլոր նյութերը և տեխնոլոգիաները: Հենց ամբողջական մոտեցումը թույլ կտա նկատել բոլոր խնդիրները և վերացնել դրանք:

Բացի այդ աշխատանքները բարեհաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է բարձր պրոֆեսիոնալիզմով և փորձով մասնագետներ, որոնք ունեն են ներքին և արտաքին վերանորոգման, նյութերի և տեխնիկայի օգտագործման հմտություներ:

Ի՞նչ պետք է հաշվի առնել առանձնատան վերանորոգման ժամանակ:
Պետք է բաժանել աշխատանքը խմբերի և տեսակների, ստեղծել հաջորդականություն և աշխատել ըստ հերթականության:

  • Էլեկտրականության աշխատանքը և հզորությունը
  • Լուսավորման տեսակները և սենյակների լուսավորվածությունը
  • Վերանախագծման անհրաժեշտություն
  • Ջրահեռացման համակարգի աշխատանք
  • Օդափոխման և հովացման համակարգ
  • Ջեռուցման համակարգ
  • Պատուհանների և մուտքի դռան վիճակ
  • Տաք հատակի անցկացման անհրաժեշտություն
  • Դիզայն
  • Աստիճանների տեղադրման անհրաժեշտություն

Դիզայն պրոեկտի ստեղծման ժամանակ Դուք կստանաք տան վերջնական տեսքը: Հաշվարկվում է աշխատանքի հաջորդականությունը, սահմանվում ժամկետները և կազմվում է նախահաշիվ: Պատվիրատուի հետ քննարկվում են կատարվելիք աշխատանքը և առաջարկվում նյութերի ընտրություն

Աշխատանքների մեկնարկից առաջ պատվիրատուն ստանում է պարզ և հստակ նախահաշիվ: Կնքվում է պայմանագիր, որտեղ բացի գնից և ժամկետներից նշվում է նաև երաշխիքի մասին (1 տարի)։

Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել որակը:

Մեր ընկերությունում աշխատում է շուրջ 30 մասնագետ: Մասնագերների միջին աշխատանքային փորձը 8 տարի է:

Ժամանակակից մոտեցում: Որպեսզի ունենանք հնարավորություն հաճախորդին առաջարկելու նորագույն լուծումներ:

Որակի կառավարում: Կատարված աշխատանքները ստուգվում են խմբի ղեկավարի  և ինժեների կողմից: Այս դեպքում բացառվում է սկզբնական փուլի սխալները, որոնք կարող են բերել աշխատանքների կրկնման և ժամանակի ձգձգման:

Առանձնատան ՛՛под ключ՛՛ վերանորոգման համար անհրաժեշտ է նյութերի մեծ բազմազանություն: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նյութերի գնում և առաքում մեր կողմից: Պատվիրատուին ներկայացվում են բոլոր կտրոնները , աշխատանքի վերջում կատարվում է մաքրում և շինարարական աղբի տեղափոխում:

Աշխատանքի իրականացման ժամկետները կախված են իրականացման բարդությունից: Աշխատանքները կարող ենք սկսել հանդիպման պահից 48 ժամվա ընթացքում: Ժամկետների փոփոխում կարող է լինել միայն պատվիրատուի ցանկությամբ, կամ դիզայն-պրոեկտի փոփոխման դեպքում: Մենք կատարում ենք առանձնատների թե կոսմետիկ և թե էքսկլյուզիվ վերանորոգում՝ չկրկնվող դիզայնով և բարձրորակ նյութերով:

Հաճախ Տրվող Հարցեր

Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:

Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:

Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:

Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութներից: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:

Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:

Կնքվում է պայմանագիր ,ըստ որի կատարված աշխատաանքների երաշխիքը կազմում է 1 տարի:

Մեր աշխատակիցները աշխատում են շաբաթը 7 օր 9:00-21:00