Բնակարաններ վերանորոգուն

Բնակարանների վերանորոգում

Վերջապես որոշել եք վերանորոգե՞լ բնակարանը։ Ուրեմն շատ կարևոր է իմանալ վերանորոգման փուլերի ընթացքն ու ճիշտ հաջորդականությունը:

Տանտիրոջ գլխավոր սխալը վերանորոգման հարցում սխալ արված հաշվարկն է։ Եթե նույնիսկ որոշել եք հետագայում ամեն ինչ ինքնուրույն անել, այնուամենայնիվ, ցանկալի է մասնագետի հետ խորհրդակցել։ Ունենալով հստակ կազմված պլան և անհրաժեշտ ապրանքների գրագետ կազմած ցուցակ՝  կարող եք սկսել բնակարանի վերանորոգման աշխատանքները։

Դե ինչ, պլանավորենք բնակարանի վերանորոգում կատարելու հիմնական աշխատանքները

Քայլ 1.  Հին ինտերիերի ապամոնտաժում 
ապամոնտաժման աշխատանքներ

Հին ինտերիերի ապամոնտաժում իրականացվում է հետևալ կերպ՝

  • Հին պաստառների հեռացում
  • Անկայուն սվաղի հեռացում
  • Նախագծով չնախատեսված պատերի քանդում
  • Հատակի ապամոնտաժում
  • Ցանկացած այլ մակերևույթի ապամոնտաժում, որը պատրաստվում եք նորով փոխարինել։
Քայլ 2. Կոմունիկացիաների մոնտաժ 
Կոմունիկացիաների մոնտաժ

Կարելի է ասել ամենակարևոր փուլերից մեկը հանդիսանում է հենց կոմունիկացիաների մոնտաժը, որն իր մեջ ներառում է այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ՝

  • խողովակների անցկացումը
  • պատուհանների և դռների մոնտաժը
  • էլեկտրալարերի անցկացումը
  • օդափոխման համակագի ներդրումը:

Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները կատարվեն բարձր պրեֆեսիոնալությամբ և որակով, քանի որ դրանց հետ կապված ցանկացած խնդրի պատճառով ստիպված եք լինելու քանդել պատերը, հատակը և փչացնել Ձեր վերանորոգմը:

Միջնապատերի կառուցում

Քայլ 3. Միջնապատերի կառուցում

Այս հետաքրքրաշարժ փուլում  կարող եք փոխել Ձեր բնակարանի ամբողջ նախագիծը, որն ավելի հարմարավետ կդարձնի Ձեր տարածքը։
Եթե արդեն նախկին միջնապատերը քանդել եք, կարող եք սկսել նոր միջնապատեր կառուցել՝ դրանով իսկ նոր դիզայներական լուծումներ հաղորդելով Ձեր ինտերիերին: Միջնապատեր կառուցելու համար հաճախ օգտագործում են աղյուսներ կամ պենոբլոկներ, երբեմն նաև գիպսաստվարաթուղթ։ 

պատերի սվաղՔայլ 4. Սվաղ

Այս աշխատանքներն իրականացնելիս  խորհուրդ է տրվում օգտագործել պատրաստի ցեմենտ-ավազե խառնուրդ կամ գիպսե սվաղ:

Հատակի հարթեցում

 
 
 
 
Քայլ 5.  Երեսասվաղ

Որքան հավասար կատարվեն երեսասվաղման աշխատանքները, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում կահույքը դասավորել։ Եթե հատակը հարթ եղավ, ապա լրացուցիչ խնդիրներ չեն առաջանա, օրինակ լվացքի մեքենան տեղադրելիս։ Բետոնը լցնելով հավասարեցնում ենք հատակը, որի վրա հետագայում ամրացվելու է հատակի Ձեր ցանկացած ծածկը՝ լամինատ, փայտ, լինոլիում, սալիկներ և այլն:

Գիպսակարդոնո առաստաղՔայլ 6. Գիպսաստվարաթղթի մոնտաժ առաստաղի համար

Իդեալական հարթ առաստաղ ստանալու ամենահեշտ տարբերակը դա գիպսաստվարաթղթով մոնտաժն է, որը թույլ է տալիս հետագայում ստանալ ցանկացած տեսակի առաստաղ՝ կախովի, ձգվող, Գրիլյատտո, Արմսթրոնգ և այլն: 

Քայլ 7. Սալիկապատում bnakarani-veranorogum-8

Եթե նախկինում այսպիսի աշխատանքներ չեք արել, ավելի լավ է մասնագետ հրավիրեք, քանի որ սալիկը ինքն իրենով էժան չէ և ցանկացած սխալը կարող է արտաքին տեսքի վրա անդրադառնալ։ Հիմնականում սալիկապատման աշխատանքների բարդությունը կախված է սալիկի վրայի պատկերի բարդությունից։

Քայլ 8. Տեղադրում ենք սանտեխնիկան bnakarani-veranorogum-9

Լոգասենյակի վերանորոգումը, ի տարբերություն այլ սենյակների, անցնում է հետևյալ փուլերը՝

  • Հին սանտեխնիկայի ապամոնտաժում
  • խողովակների տեղադրում
  • առաստաղի հարդարման աշխատանքներ
  • պատերի և հատակի սալիկապատում
  • լամպերի տեղադրում
  • ջեռուցման և օդափոխման համակարգերի տեղադրում:
Քայլ 9. Պաստառապատման աշխատանքներ bnakarani-veranorogum-10

Կարելի է ասել սա ամենաբարդ և նյարդային փուլն է բնակարանի վերանորոգում իրականացնելիս: Սովորաբար մարդիկ միշտ դժվար են կողմոնրոշվում, թե ինչ ոճային և գունային տարբերակ ընտրել, որը նրանց դուր կգա երկար տարիներ՝ միաժամանակ չդադարելով մնալ նորաձև և ակտուալ ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար:

Քայլ 10. Հատակի ծածկույթի տեղադրում bnakarani-veranorogum-11

Վերջնական փուլում մասնագետները հատակատեղադրման և պաստառապատման աշխատանքների ճիշտ հաջորդականության հարցում երկու կարծիք ունեն։ Մի մասը կարծում է, որ պետք է պաստառապատել, նոր անցնել հատակին, իսկ մյուսները հակառակը։ Բայց մեծ մասը վերջնական փուլում հատակն է տեղադրում։

Եվ ահա, այսքանով ավարտեցինք վերանորոգման պլանավորման աշխատանքները, մնում է անցնել դրանց իրագործմանը: Եվ հիշեք, որ լավ նախագծված վերանորոգման աշխատանքները զգալիորեն տնտեսում են բյուջեն, այնպես որ մի ծուլացեք և նախապես մասնագետի հետ ամեն ինչ հաշվարկեք։