Սալիկապատում

Սալիկապատման աշխատանքներ
Խոհանոցի և լոգասենյակի պատերի համար նախընտրելի է ընտրել սալիկներ ոչ միայն վերջիններիս պրակտիկության, այլև գեղեցիկ տեսքի համար: Օգտագօրծելով գունային տարբեր երանգներ խոհանոցին կամ լոգարանին կարելի է տալ հատուկ շքեղություն: Այս էջում մենք համառոտ կնկարագրենք խոհանոցի և լոգարանի սալիկապատման աշխատանքի ընթացքը, եթե դա Ձեզ հետաքրքրում է: Իսկ եթե ցանկանում եք սեղմ ժամկետներում ունենալ գեղեցիկ և արհեստավարժ շարված սալիկներ Ձեր խոհանոցում, լոգարանում կամ միջանցքում, դիմեք մեզ:
Մետլախով շարված հատակը կամ կաֆելով ծածկված պատերը շատ պրակտիկ են և չեն պահանջում հաճախակի վերանորոգում: Մեկ անգամ որակով արված սալիկը կարող է ծառայել տասնյակ տարիներ:

Սալիկապատում կաֆել, մետլախ՝ Երևանում և Հայաստանում

Կաֆելը (սալիկը) կամ մետլախը տեղադրելուց առաջ նախապես պետք է ստուգել, իսկ անհրաժեշտության դեպքում նախապատրաստել հիմքը: Այն մակերեսը, որը անհրաժեշտ է սալիկապատել, պետք է լինի մաքուր, չոր, հարթ և բավականաչափ ամուր:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա մակերևույթը պետք է ամբողջությամբ սվաղել (կամ բետոնել, եթե հատակ է): Եթե անհարթությունները աննշան են, կարելի հարթեցնել հենց սալիկի սոսնձով: Նախապատրաստած մակերեսը անհրաժեշտ է գրունտավորել մեծ վրձնով կամ ներկարարի ռոլիկով: Եթե տարածքը անչափ խոնավ է, ապա լավ կլինի ձեռնարկել հավելյալ միջոցներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *