Տրավերտին

Տրավերտինի սալիկներ

Տրավերտին (իտալ.՝ travertino, լատ.՝ lapis tiburtinus — տիվոլյան քար). — լեռնային ծակոտկեն քարի տեսակ է։ Այն մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։        Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր։ Առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, և նրանից պատրաստված արտադրանքը թեթև քաշ է ունենում։ Հեշտ է փայլեցվում՝ ապահովելով հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման գործընթացում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։ Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում (շինարարական ներքին հարդարանքում)՝ հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։ Մեզանից կարող եք գնել տրավերտին Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։

Տրավերտին
Տրավերտին
Տրավերտին
Տրավերտին
Տրավերտին
Տրավերտին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *